Ֆինանսների նախարարն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործում պետության դերակատարմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Ֆինանսների հասանելիությունը հայկական բիզնեսներին» թեմայով պանելային քննարկմանը:

Քննարկման շրջանակներում նախարարն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման գործում պետության դերակատարմանը, Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը, երկրի վարկանիշի բարելավմանը, ինչպես նաև պետություն-բիզնես ռիսկերի կառավարման արդյունավետ մոդելին:

Leave a Comment