«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն




«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018 թ.) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։ 


 


«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին»,- ասված է հայտարարությունում։


 


Հիմնադրամը խնդրում է լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ։


 


«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ


 


 


 


Leave a Comment