Կանանց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կայացել է իսպանական Էլ Կլասիկոն, որն ավարտվել է «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակով՝ 6:0 հաշվով:
Տանտերերը հանդիպման ելքը վճռել են դեռ առաջին խաղակեսում` խփելով 4 գնդակ։
Աաջին խաղում նույնպես «Բարսելոնան» առավելության էր հասել մեծ տարբերությամբ՝ 6:2։ Այսպիսով դիմակայության ընդհանուր հաշիվը դարձել է աննախադեպ՝ 12:2: Կատալոնուհիները շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, իսկ «Ռեալը» լքում է մրցաշարը: