Ֆրանսիան ձգտում է խուսափել այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների վասալ դառնալուց, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահը կնոջ՝ Բրիջիտի ուղեկցությամբ երկօրյա այցով ժամանել է Հարավային Կորեա։
«Մեր նպատակը երկու գերիշխող տերությունների վասալները լինելը չէ… Մենք չենք ուզում կախված լինել, ասենք, Չինաստանի գերիշխանությունից կամ չափազանց ենթարկվել Միացյալ Նահանգների անկանխատեսելիությանը», – ասել է Մակրոնը Սեուլի Յոնսեյ համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում կասկածներ էր հայտնել ՆԱՏՕ-ի՝ Միացյալ Նահանգներին նշանակալի օգնություն ցուցաբերելու կարողության վերաբերյալ՝ մեղադրելով դաշինքին «վատ վերաբերմունքի» և գլոբալ սպառնալիքի դեպքում անարդյունավետության մեջ։