Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենը ազատվել է աշխատանքից

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում են 24News-ից։

Օրերս տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ 94 մսուր-մանկապարտեզում ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով տնօրենի վարքագծի վերաբերյալ։ Ծնողների խոսքով՝ տնօրենի պատճառով դայակները ազատման դիմումներ են ներկայացնում և հեռանում աշխատանքից, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են անցնում Փառանձեմ Միրիբյանի ծանոթները։ Հետագայում մանկապարտեզի դայակներն ու մասնագետներն էլ էին հանդես եկել հայտարարություններով՝ խոսելով իրենց աշխատանքային իրավունքների խախտումների և տնօրենի կողմից իրենց հասցեին հնչեցված անվայելուչ խոսքերի մասին։

Ծնողները նաև այցելել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հանդիպել թաղապետի հետ և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Թաղապետարանը խոստացել էր հարցին տալ հրատապ լուծում։

Երևանի քաղաքապետարանը ևս հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում իրականացվում է ուսումնասիրություն՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի գործողություններին պատշաճ արձագանքելու նպատակով։

Leave a Comment