Մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստան, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի մասին:
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է․ որոշումը կբողոքարկվի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը
ՀԷՑ-ի վերաբերյալ դատարանի որոշումը որակել է քաղաքական:
Բաղրամյան համայնքում պայթյունի հետևանքով զինվորական է մահացել:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
«Ուժեղ Հայաստանը» դաշինքի հուշագիր է կնքել երկու քաղաքական ուժի հետ:
Երևանի 94 մանկապարտեզում պահանջել են աշխատանքից ազատել տնօրենին:
Գերիների հարազատները Հայաստանի կառավարությանը կոչ են արել դիմել Շվեյցարիային՝ «Հովանավոր տերության» դեր ստանձնելու համար։
Իսրայելը մտադրություն է հայտնել անվտանգության գոտի ձևավորել Լիբանանի հարավային տարածքներում:
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026 միջազգային մրցանակաբաշխությանը երկու անվանակարգում:
Կապան-Երևան-Կապան թռիչքները վերսկսվել են:
