3 ապրիլի 2026 – 16:52 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա ԲԿ-ի վերակենդանացման բաժնում է: Այդ մասին հայտնել էնրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է 24News-ը:
Նրա մայրն Գայանե Մինասյաննասել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի առողջական մի շարք խնդիրներ ունի, իսկ բուժումը մշտապես կազմակերպվել է նշված բժշկական կենտրոնում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ նրա դպրոցական կրթությունը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ տեղեկացվել է, որ երիտասարդի առողջական վիճակը վատացել է, նրան նախ տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Նաիրի» ԲԿ։
«Ինքը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական, մենք իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի»-ում։ Ինքն անաֆիլաքսիայով (կյանքին սպառնացող գերսուր ալերգիկ ռեակցիա) ալերգիա ունի։ Օրինակ` ուզում էին մագնեզիումով սիստեմա միացնել, ասացի՝ չէ, չանեք, չի կարելի։ Երեխաս վիրահատվել է, աղիների վիրահատություն է տարել, ալերգիա ունի, գլխուղեղի անոթների խնդիր, կապտում է, գիտակցության կորուստ է լինում»,- նշել է մայրը, որը մասնագիտությամբ բժիշկ է։
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել միջադեպ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Դրանից որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական ու քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 3 անձ։Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։