Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Իրանին՝ Սպիտակ տան հետ սերտ համագործակցությամբ։ Վարչապետի խոսքով՝ ՑԱԽԱԼ-ի և ԱՄՆ զինված ուժերի միջև առկա է «լիակատար կոորդինացիա», ինչը թույլ է տալիս թիրախավորել Իրանի ենթակառուցվածքները, կամուրջները և հրամանատարական կազմը։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին հաջողվել է ոչնչացնել Իրանի պողպատի արտադրական հզորությունների 70%-ը, ինչը զրկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին թե՛ ֆինանսական միջոցներից, թե՛ զենք արտադրելու հնարավորությունից։
Անդրադառնալով Լիբանանին՝ նա հաստատել է, որ իսրայելական զորքերը շարունակում են ընդլայնել և ամրապնդել «անվտանգության գոտին» երկրի հարավում՝ հյուսիսային բնակավայրերը «Հեզբոլլահի» հարձակումներից պաշտպանելու համար։
