Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը:

Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ անգամ հենց այդ ձայնագրություններով ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:

Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:

Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:

Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել…»։

Leave a Comment