Մի կողմ թողնենք այն հարցը, թե օբյեկտիվորեն ներկայումս ստեղծված իրավիճակի համար ՌԴ մեղքը որքան մեծ է. այստեղ հարցը հայկական կողմի վարքն է՝ վարք, որի պատճառով Արցախը ենթարկվեց էթնիկ զտման, բայց որի շնորհիվ է, որ այսօր Նիկոլն իրեն բավական ինքնավստահ է զգում. Արևմուտքը երաշխավորել է, որ իր մատուցած ծառայությունների համար Նիկոլն առատորեն պարգևատրվելու է:
Ծովիկներն ու նրանց շեֆը հղում են կատարում Կրեմլից հնչած հայտարարություներին՝ մոռանալով, որ երբեք ու երբեք նախոդ տասնամյակների ընթացքում Մոսկվայից հակառակ բովանդակության հայտարարություններ չեն էլ հնչել: Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և միջնորդ, միջազգային իրավունքի տեսանկյունից արձանագրում էր դե յուրե իրավիճակը, սակայն միևնույն ժամանակ չէր ուրանում կարգավիճակի չլուծված լինելու փաստը, և այդ մասին է նաև վկայում նույն 2020-ի նոյմբերի 9-ի փաստաթութը. հակառակ դեպքում ի՞նչ էին շինում ռւսական զորքերն Արցախում։
Չկա՞ր, արդյոք, հնարավորություն՝ վարելու այնպիսի դիվանագիտություն, որը թույլ կտար Արցախը պահել հայկական: Իհարկե, կար. ընդամենը պետք էր վարել սեփական ազգային-պետական շահերց բխող քաղաքականութուն, այլ ոչ թե սպասարկել ՌԴ մրցակիցների շահերը՝ ի հաշիվ սեփական կենսական շահերի: Արցախը Եվրոպայում որպես Ադրբեջան թղթով ճանաչելու փոխարեն պետք է արվեր ամեն ինչ՝ պահպանելու ստատուս-քվոն, թող վատամարդ դառնար Ադրբեջանը, թող 2025-ին Իլհամը կանգներ ու հայտարարեր, որ դեմ է խաղաղապահների ներկայությանը: Բայց ոչ, սև գործն Արևմուտքը տվեց Նիկոլին, որպեսզի Իլհամը ռուսների հետ ճամարտակելու որոշակի հավելյալ ժամանակ շահի, իսկ Թուրքիան այստեղ ամրապնդվի:
Ծովիկի հիմնական նպատակը Արցախի կորստի շուրջ հասարակական դժգոհության և զայրույթի սլաքներն ուղղորդելն է Ռուսաստանի կողմը. առջևում ընտրություններ են, հետևաբար՝ պետք է ինչ-որ «ատմասկա» հորինեն, որ թեման փակեն: Մինդեռ անկախ նրանից, թե որքան ապակառուցողական է եղել Մոսկվայի քաղաքականությունը, եթե, իհարկե, եղել է այդպիսին, Նիկոլն իր ձեռքով է Արցախի ոչնչացման փաստաթուղթը ստորագրել, ինչը նրան դարձնում է այդ ամբողջ գործընթացի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: