Երևանում գիշերը 5 երիտասարդներ հարձակվել են միայնակ երիտասարդի վրա, հարվածներ հասցրել ու գողացել հեռախոսը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են», – նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: