Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Սյունիքում բեռնատար է դուրս եկել ճանապարհից և կողաշրջվել, վարորդը հոսպիտալացվել է։
• Արմավիրի մարզում իրականացվել են ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ։
• Կառավարությունը նախատեսում է բազմազավակ ընտանիքների համար մինչև 100% սուբսիդավորմամբ բնակարանային ծրագիր։
• Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է այլ բուժկենտրոն։
• Ուկրաինան ցանկանում է ստանալ ամերիկյան հակահրթիռային համակարգեր և հրթիռներ գործընկերներից։
• Մերձավոր Արևելքում լարվածությունը աճել է՝ Իրանի կողմից Իսրայելի և այլ թիրախների վրա հարձակումներով։