Հիմա ամեն ինչ պետք է փոխվի. Մեդվեդևը ծավալուն գրառման մեջ նաև «ինչ-որ ընկեր Վովաևիչին» Պուտինի արած ակնարկին


Իհարկե, ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Ամերիկան ​​չեն լքի ՆԱՏՕ-ն։ Դրա համար որևէ պատճառ չկա, և Կոնգրեսը թույլ չի տա դա։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: 

«Թրամփի հռետորաբանությունը մաքուր էպոտաժ է: Թեև հնարավոր են խորհրդանշական գործողություններ, ինչպիսիք են ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատումը կամ ինչ-որ բան մատակարարելուց հրաժարվելը։ Այստեղ ուշագրավը դա չէ։

Ակնհայտ է, որ դաշինքի ներսում կան հզոր հակասություններ, որոնք սրվել են իրանական արշավի պատճառով: Եվ եվրոպացի քաղաքական մոլեռանդները, հատկապես Բրյուսելում, լրջորեն քննարկում են ԵՄ-ում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու հարցը: Եվ սա փոխում է աշխարհի պատկերը: 

Մինչև հիմա մեր հռետորաբանությունը ԵՄ անդամակցության վերաբերյալ զուսպ և հանգիստ էր, կիրառվելով մեր բոլոր հարևանների, նույնիսկ բանդերական Ուկրաինայի նկատմամբ։ Եթե ուզում եք, անդամակցեք։

Բայց հիմա ամեն ինչ պետք է փոխվի. հիմա ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ։ Այն շատ արագ կարող է վերածվել լիարժեք և ծայրահեղ թշնամական ռազմական դաշինքի, որոշ առումներով ավելի վատ, քան ՆԱՏՕ-ն։

Սա կլինի կատաղած եվրոպական մակաբույծների զզվելի ամբոխ։ Եվ նրանց նպատակը կլինի քաղաքական կապիտալ և, իհարկե, գումար վաստակել՝ ռուսաֆոբական հիստերիա հրահրելու միջոցով։

Ինչին եմ ես սա հանգեցնում. ահա թե ինչին: Ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական Միությանը միանալու նկատմամբ տելերանտ վերաբերմունքից։ Ներառյալ և 404 երկիրը (նկատի ունի Ուկրաինան): 

Մեր նախագահը վերջերս դա արեց աննկատելիորեն՝ ակնարկելով ոմն ընկեր Վովաևիչին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը և Եվրամիությանը անդամակցությունը անհամատեղելի են…

Դա վերջերս նրբանկատորեն արեց մեր նախագահը` ակնարկելով ինչ-որ ընկեր Վովաևիչի, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են…»:

Leave a Comment