ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում սպասվում են նոր աղմկահարույց պաշտոնանկություններ։ Ինչպես հայտնում է The Atlantic-ը, Սպիտակ տանն այժմ քննարկվում է ՀԴԲ տնօրեն Քեշ Փատելի, Ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլի և Աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերիմերի հնարավոր հրաժարականների հարցը։
Թեև վերջնական որոշում դեռևս չկա, փորձագետները նկատում են, որ Թրամփի նախկին մոտեցումը՝ պահպանել թիմի առանցքային անդամներին մինչև նոյեմբերյան ընտրությունները, այլևս արդիական չէ։
Կադրային այս տեղաշարժերը հաջորդում են արդարադատության նախարարև դատախազ Պեմ Բոնդիի և Ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջի աղմկահարույց հեռացումներին։
Ըստ աղբյուրների՝ Թրամփի մեկնարկած «զտումները» պայմանավորված են Իրանի դեմ պատերազմի ֆոնին նրա վարկանիշի անկմամբ և որոշ պաշտոնյաների նկատմամբ վստահության կորստով։
Մասնավորապես, Բոնդիի դեպքում դժգոհության պատճառ էր դարձել նրա «մեղմ» դիրքորոշումը նախագահի քաղաքական հակառակորդների նկատմամբ։
