Դավիթ Մինասյանն այսօր ևս գիտակցության կորուստ է ունեցել, «Ազատությանը» փոխանցել է պատանու փաստաբանը։ Առավոտյան Արմավիրի բանտից Աբովյանի բանտ տեղափոխված երիտասարդին օգնություն ցուցաբերելու համար շտապօգնություն էր կանչվել, սակայն որոշում էր կայացվել տեղափոխել հիվանդանոց,- ասաց Վարդուհի Էլբակյանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար: