ԱՄՆ-ն միջոց է փնտրում՝ «արժանապատիվ դուրս գալու» Իրանի հետ հակամարտությունից: Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Ամերիկացիներն այժմ փնտրում են արժանապատիվ ելք պատերազմից, բայց մենք նրանց հանգիստ չենք թողնի, մինչև վրեժ չլուծենք այն ամենի համար, ինչ նրանք արել են: Ամեն անգամ, երբ Թրամփը հանդես է գալիս հայտարարությամբ, նա սոսկ ավելի պարզ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, թե որքան է ինքը նվաստացած», – մեջբերել է Շեքարչիի խոսքն ISNA գործակալությունը:
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նաև հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի և Իսրայելի համար փակ կմնա շատ երկար ժամանակ։
«Հորմուզի նեղուցը ամերիկացիների և սիոնիստների համար փակ կլինի։ Ոչ մի պատրվակով նրանք չեն մոտենա դրան», – ասել է նա: