Ռուսաստանում գնացքը դուրս է եկել գծերից, կան տուժածներ

Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում գնացքի վթարի հետևանքով առնվազն 22 մարդ է տուժել, զոհեր չկան: Տեղական իշխանություններն են հայտնում լուրը՝ հավելելով, որ գնացքը շարժվում էր Ուրալում գտնվող Չելյաբինսկ քաղաքից դեպի մայրաքաղաք Մոսկվա։ Գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից։

Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում են կողքի վրա ընկած վագոններ։ Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ սկսվել է քննություն՝ երկաթուղային անվտանգության և շահագործման կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ։

Ռուսական երկաթուղիների ներկայացուցչի խոսքով՝ գնացքում եղել է 412 ուղևոր։

Leave a Comment