ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու հավանականության մասին խոսքերին։ Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն իրականում չի լքի ՆԱՏՕ-ն, իսկ Թրամփի հռետորաբանությունը որակել է որպես «զուտ էպատաժ»։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ չնայած հիմնական կազմից դուրս գալու անհավանականությանը, հնարավոր են որոշակի սիմվոլիկ քայլեր, օրինակ՝ ամերիկյան զորակազմի կրճատում կամ մատակարարումների մասնակի մերժում։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Telegraph-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե լրջորեն դիտարկում է դաշինքից դուրս գալու տարբերակը՝ Իրանի դեմ գործողություններում ՆԱՏՕ-ի կողմից աջակցություն չստանալու պատճառով։
