Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվն ավելանում է. Windward

Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվն ավելանում է. Windward

Windward ծովային հետախուզական ընկերության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների ակտիվության աճ է նկատվում։ Չորեքշաբթի օրը նեղուցով անցել է 16 նավ, ինչը երրորդ անընդմեջ օրական աճն է։ 

Բոլոր նավերն օգտվել են Լարակ կղզու երթուղուց, ինչը, ըստ փորձագետների, վկայում է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և առաջիկայում տարանցման տեմպերի հնարավոր արագացման մասին։ 

Չնայած այս դրական դինամիկային՝ երթևեկությունը դեռևս զգալիորեն զիջում է սովորական ցուցանիշներին. եթե մինչև փետրվարի 28-ին սկսված պատերազմը օրական անցնում էր մոտ 130 նավ, ապա այժմ այդ թիվը կազմում է նախկին ծավալի միայն մի փոքր մասը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment