Ուլյանովսկի մարզում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով յոթ մարդ վիրավորվել է


Միջազգային


Ուլյանովսկի մարզում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով վիրավորվել է յոթ մարդ:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանային աղետների կենտրոնի ներկայացուցիչը։

«Նախնական գնահատականներով՝ վիրավորվել է յոթ մարդ, որոնցից մեկը երեխա է», – ասել է գործակալության աղբյուրը։

Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը ճշտել է, որ ուղևորների շրջանում լուրջ վնասվածքներ չկան։

Վթարը տեղի է ունեցելԲրյանդինո կայարանի մոտակայքում: Չելյաբինսկից Մոսկվա ուղևորվող գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Քննչական կոմիտեն գործ է հարուցել երթևեկության անվտանգության կանոնների խախտման համար: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ, բժիշկներ, քննիչներ և դատաբժշկական փորձագետներ:

 


Leave a Comment