Այսօր Ավագ ուրբաթ է։ Հայր Զաքարիան իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Ավագ ուրբաթը ամենատխուր օրն է քրիստոնյաների համար։
«Այս օրը կատարվեց մարդկության պատմության մեջ ամենաողբերգական դեպքը՝ մարդիկ խաչեցին իրենց փրկության համար մարմնացած Աստծուն։ Իսկ ո՞ւմ կընտրեիք դուք՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին։ Այս ընտրությունը մշտապես կանգնած է մեզանից յուրաքանչյուրի առջև։ Այս պահին մեր հոգիներում տխրություն է, բայց լույսը հաստատ բացվելու է»,- նշել է նա։