Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի երկնքում ոչնչացրել է ամերիկյան երկրորդ F-35 հինգերորդ սերնդի կործանիչը, հայտնել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարությունը։
«Ամերիկյան՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչը խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից և վթարի ենթարկվել Իրանի կենտրոնում», – հաղորդել է ռազմական հրամանատարության շտաբը, մեջբերում է Իրանի պետական հեռարձակողը։
Ենթադրվում է, որ օդաչուն չի հասցրել կատապուլտի ենթարկվել ուժեղ պայթյունի պատճառով։