ՇՄՆ-ն հորդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հայտնվող եղջերուներին

ՇՄՆ-ն հորդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հայտնվող  եղջերուներին

3 ապրիլի 2026 – 10:44 AMT

PanARMENIAN.NetՇրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել է, որ վերջին օրերին եղջերուները հաճախ են նկատվում բնակավայրերի հարևանությամբ՝ երբեմն հայտնվելով նաև բնակելի տարածքներում, և հորդորել է չմոտենալ նրանց: Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Վերջին օրերին համացանցում պարբերաբար տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում արձանագրվում է, որ ազնվացեղ եղջերուները մոտենում են բնակավայրերին՝ երբեմն հայտնվելով նույնիսկ բնակելի հատվածներում։

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ազնվացեղ եղջերուները հանդիսանում են վայրի կենդանիներ, որոնց վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի, հատկապես մարդու ներկայությամբ կամ աղմուկի պայմաններում։

Նրանց՝ բնակավայրերին մոտենալը կարող է պայմանավորված լինել մի շարք բնական գործոններով, այդ թվում՝ եղանակային փոփոխություններով, սննդային ռեսուրսների սակավությամբ կամ կենսամիջավայրի որոշակի փոփոխություններով։

Կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն՝ նման դեպքերում պահպանելով անվտանգության կանոնները։

Խնդրում ենք չմոտենալ կենդանիներին և պահպանել անվտանգ հեռավորություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Համացանցում տեսանյութն է տարածվել, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում: 2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։ Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ:

Leave a Comment