Ամերիկյան կործանիչ է խոցվել Հորմուզի նեղուցում. ԻՀՊԿ


Միջազգային


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում ամերիկյան կործանիչ է ոչնչացրել։

Այս մասին հայտնել է ISNA-ն՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։

«Թշնամու առաջադեմ կործանիչներից մեկը խոցվել է Քեշմի մոտակայքում», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ, Թրամփի պնդումներին հակառակ, Իրանի ՀՕՊ համակարգը չի ոչնչացվել և ունակ է հետ մղել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։

Խոցված ինքնաթիռը Քեշմի և Հենգամ կղզիների միջև ընկած ջրերում խորտակվել է:


Leave a Comment