ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտությունից «արժանապատիվ դուրս գալու» միջոց է փնտրում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր ելույթ ցուցադրում է նրա նվաստացումը։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազ Շեքարչին։
«Ամերիկացիներն այժմ պատերազմից արժանապատիվ դուրս գալու միջոց են փնտրում, բայց մենք նրանց հանգիստ չենք թողնի, մինչեւ որ վրեժ չլուծենք այն ամենի համար, ինչ նրանք արել են։ Ամեն անգամ, երբ Թրամփը հանդես է գալիս հայտարարությամբ, նա ընդամենն ավելի հստակ է ցուցադրում ողջ աշխարհին, թե որքան է նսեմացած»,-Շեքարչիի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։ Իրանի ԶՈւ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք չի ստանա ոչ մի պայմանով»։