Ռելսերից դուրս է եկել Չելյաբինսկ-Մոսկվա գնացքը. կան տուժածներ

Ռելսերից դուրս է եկել Չելյաբինսկ-Մոսկվա գնացքը. կան տուժածներ

Ապրիլի 3-ի առավոտյան՝ ժամը 06:26-ին, Ուլյանովսկի մարզի Բրյանդինո կայարանի մոտակայքում վթարի է ենթարկվել Չելյաբինսկ-Մոսկվա ուղևորատար գնացքը։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության հաղորդմամբ՝ ռելսերից դուրս է եկել գնացքի 7 վագոն։ Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով տուժել է 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, իսկ զոհեր չկան։ Ընդհանուր առմամբ, 15 վագոնից բաղկացած կազմում եղել է 415 ուղևոր։

Դեպքի վայր են մեկնել նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխը և շտապօգնության լրացուցիչ բրիգադներ։ Հետևանքների վերացման համար ուղարկվել են վերականգնողական գնացքներ հարակից կայարաններից, իսկ տվյալ տեղամասում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Միջադեպի հստակ պատճառները դեռևս պարզվում են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment