Ակցիա ՊՆ–ի դիմաց. Ծնողները պահանջում են, որ իրենց որդիները ևս ծառայեն 1.5 տարի – Նորություններ 03.04.2026

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մեծ թվով ծնողներ այսօր՝ ապրիլի 3-ին, հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ. Նրանք պահանջում են, որ բանակում ծառայող իրենց որդիների վրա ևս տարածվի 1.5 տարի զինծառայություն անցնելու դրույթը։

Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։

Leave a Comment