Երևանում կցուցադրվի միջնադարյան արվեստի եզակի նմուշը՝ հայկական եկեղեցու փայտե դռան փեղկը (ՖՈՏՈ)

Ապրիլի 3–ից Հայաստանի պատմության թանգարանը կցուցադրի միջնադարյան հայկական փայտագործության արվեստի ամենաեզակի նմուշներից մեկը՝ 1188 թվականի հայկական եկեղեցու փայտե դռան փեղկը. ՖՈՏՈ

Երևանում կցուցադրվի միջնադարյան արվեստի եզակի նմուշը՝ հայկական եկեղեցու փայտե դռան փեղկը (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 3–ից Հայաստանի պատմության թանգարանը կցուցադրի միջնադարյան հայկական փայտագործության արվեստի ամենաեզակի նմուշներից մեկը՝ 1188 թվականի հայկական եկեղեցու փայտե դռան փեղկը։


дверь, створка


Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։


Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։


дверь, створка


Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյանընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։


 Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։


дверь, створка


 Հորինվածքի կենտրոնական մասը ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։


 дверь, створка


 


Leave a Comment