
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում՝ Բրյանդինո կայարանի մոտ ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքի յոթ վագոն։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությանը։
Վթարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 7։26-ին։
«Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Դեպքի վայր են մեկնելօպերատիվ ծառայությունները։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Նաեւ հայտնել են, որ վագոնների դուրս գալուց հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովի գլխավորությամբ։