
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` ապրիլի 3- ի ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երեւանում եւս առանց տեղումների եղանակ։
Ցերեկը` +17 +19, երեկոյան` +11 +13։ Գիշերն սպասվում են տեղումներ, +7 +9։
Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 3-ն արձանագրվել է 1955 թվականին`27.0°C, ամենացուրտը` 1982 թվականին` — 3.0°C։