Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին

Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով։ 

Նրա խոսքով՝ արդեն մշակվել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը հնարավորություն կտա արագ որոշումներ ընդունել այն օտարերկրացիների վերաբերյալ, որոնց ներկայությունը երկրում կարող է համարվել անցանկալի։ Մեդվեդևը ընդգծել է, որ այդ օրենքների ընդունումը չպետք է հետաձգվի։

Պաշտոնյան նշել է, որ համապատասխան մարմինները պետք է ապահովեն վտանգավոր հիվանդությունների արագ հայտնաբերումը օտարերկրացիների շրջանում։ Նման դեպքերում, ըստ նրա, պետք է անմիջապես գործարկվի արտաքսման գործընթացը՝ առանց ավելորդ ձգձգումների։

Առաջարկվող միջոցառումները նպատակ ունեն խստացնել վերահսկողությունը միգրացիոն հոսքերի նկատմամբ և նվազեցնել հանրային առողջության հետ կապված հնարավոր ռիսկերը։

Leave a Comment