Զանգվածային տարհանում՝ Գերմանիայի երկաթուղային կայարանում

Գերմանիայի Զիգբուրգ քաղաքում գտնվող երկաթուղային կայարանում անվտանգության նկատառումներով իրականացվել է զանգվածային տարհանում։ Միջադեպի հետևանքով կայարանից դուրս են բերվել շուրջ 500 մարդ, գրում է Bild-ը:

Տեղեկությունների համաձայն՝ ուղևորները հայտնել են գնացքում տեղի ունեցած պայթյունի և ծխի մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ դա սթրայքբոլի նռնակ է, որը զուգարանից նետվել է վագոնի անցուղի:

Իրավապահները կասկածյալի կարգավիճակով բերման են ենթարկել 20-ամյա Գերմանիայի քաղաքացու։ Նրա մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ ձերբակալման պահին նա կրել է դիմակ։

Դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել։ Իրավապահ մարմինները գնահատում են տեղի ունեցածը և պարզում միջադեպի բոլոր մանրամասները։

5366551522164020295.jpg 100.49 KB

Leave a Comment