Ապրիլի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ապրիլի 4-ից 7-ը լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն, նախալեռնային գոտիներում և հովիտներում՝ անձրև։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2–5 մ/վ, ապրիլի 3-5-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ։
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +17-ից +19 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը ջերմաստիճանը կկազմի +11-ից +16, Կոտայքի մարզում՝ +11-ից +14։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +9-ից +14, Լոռու մարզում՝ +16-ից +19։ Տավուշի մարզում ցերեկը կանխատեսվում է +17-ից +20։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +8-ից +12։ Արարատի մարզում ցերեկը ջերմաստիճանը կկազմի +15-ից +18։ Արմավիրում ցերեկը սպասվում է +17-ից +20։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +9-ից +12, Սյունիքի մարզում՝ +7-ից +10։
Ըստ «Յանդեքս»-ի՝ ապրիլի 3-ին Արցախում սպասվում է արևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +22 աստիճան։
