Գյումրու քաղաքապետի որդու խափանման միջոցը փոխվեց • Tribune.am

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է․ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Սպարտակ Ղուկասյանը ներգրավված է մի շարք քրեական գործերում։ Նա կալանավորվել էր 2025 թվականի նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստից հետո։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա մեղադրվում է հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ խուլիգանություն կատարելու մեջ։

Leave a Comment