Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել գործարքի գնալ, «քանի դեռ շատ ուշ չէ»:
Truth Social-ում նա տեսանյութ է հրապարակել, որտեղ ավերածություն է պատկերված: Թրամփը դա նկարագրել է որպես Իրանի ամենամեծ կամրջի փլուզում ամերիկյան-իսրայելական հարվածների հետևանքով:
«Ժամանակն է, որ Իրանը գործարքի գնա, քանի դեռ շատ ուշ չէ՝ ոչինչ չի մնացել այն բանից, ինչը կարող է դառնալ մեր երկիր», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Գործողությունները շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի: Իրանը փակել է Հորմուզի նեղուցը: Թրամփն էլ այսօր ավելի վաղ հայտարարել էր Իրանին «քարե դար» ուղարկելու մասին:
