Համայնքային հողերի օտարումը՝ միայն էլեկտրոնային եղանակով

ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխություններով և դրանցից բխող իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Այդ որոշմամբ հաշվի է առնվել Կառավարության որդեգրած քաղաքականությունը, որի համաձայն՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումն աճուրդային եղանակով իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։

Առաջարկվող մոտեցումը նպատակ ունի ապահովել գործընթացի առավելագույն թափանցիկությունը, մրցակցային հավասար պայմանները և հանրային վերահսկողության բարձր մակարդակը։ Էլեկտրոնային համակարգի կիրառմամբ հնարավոր է նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը, կրճատել վարչարարական ծախսերն ու ժամկետները, ապահովել տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ անձանց համար և կանխել հնարավոր չարաշահումները։

Որոշմամբ սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։

Leave a Comment