ՆԱՏՕ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Ուիթքերը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին դեսպանը հայտնել է Fox Business-ին տված հարցազրույցում։
«Եկել ժամանակը, որ ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցները բացատրեն, թե ինչու են իրենք նպաստավոր ԱՄՆ-ի համար, և ապացույցեն այն գործով։ Իրենք խոսելու մշակույթ ունեն, ԱՄՆ-ն՝ գործելու։ Դա է գլխավոր խնդիրը, որինք մենք բախվում ենք հիմա»,- ասել է Ուիթքերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ՆԱՏՕ-ն լքելու հնարավորությունը: