Վինիսիուսը արձագանքել է Յամալի հայտարարությանը

Իսպանիայի և Եգիպտոսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումից հետո, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հանդես է եկել հայտարարությամբ։ 18-ամյա ֆուտբոլիստը խստորեն դատապարտել է իսպանացի երկրպագուների կողմից մահմեդականների հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն անտարբեր չի մնացել այս միջադեպի նկատմամբ։ Բրազիլացի աստղն իր աջակցությունն է հայտնել մրցակից թիմի խաղացողին՝ «հավանելով» Յամալի գրառումը սոցիալական ցանցերում։

Leave a Comment