Ուշակով. ԱՄՆ-ն դեռևս չի դիմել Ռուսաստանին Մերձավոր Արևելքում միջնորդության հարցով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի դիմել Մոսկվային Մերձավոր Արևելքում լարվածության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդության հարցով։

«Մեզ այս հարցով ոչ ոք չի դիմել։ Նկատի ունեմ ամերիկացիների կողմից», – «Վեստի»-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Նա նաև նշել է, որ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ ծանր Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Միացյալ Նահանգները վերջնականապես դուրս կգա Իրանից, դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը սահմանել էր երկու-երեք շաբաթ ժամկետ։ «Կտեսնենք», – եզրափակել է Ուշակովը։

«Բայց իրավիճակը տարածաշրջանում ծանր է», – ընդգծել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Leave a Comment