Մակրոնը հորդորել է Թրամփին ավելի քիչ խոսել, ԱՄՆ փոխում է հետախուզության ղեկավարին

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի քիչ խոսել։

«Եթե ուզում ես լուրջ լինել, ամեն օր չպետք է ասես նախորդ օրը ասածիդ հակառակը։ Եվ գուցե չպետք է ամեն օր ասես. պարզապես պետք է գործել, նվազեցնել լարվածությունը և կառուցել երկարատև խաղաղություն»,- ասել է Մակրոնը ՆԱՏՕ-ի մասին Թրամփի մեկնաբանություններին ի պատասխան։

Ավելի վաղ Թրամփը ՆԱՏՕ-ն անվանել էր «թղթե վագր», և որ քննարկում է ԱՄՆ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ին վերանայելու հարցը, քանի որ դաշինքը «չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողության մեջ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Դոնալդ Թրամփի այն մեկնաբանություններին, թե Ելիսեյան պալատի ղեկավարը դեռ վերականգնվում է կնոջ կողմից ծնոտին ստացած հարվածից։

Մակրոնը դրանք անվանել է «ոչ էլեգանտ և անպատշաճ»։ «Նրա խոսքերը ո՛չ էլեգանտ են, ո՛չ էլ պատշաճ։ Հետևաբար, ես դրանց չեմ պատասխանի, դրանք պատասխանի արժանի չեն»,- ասել է Մակրոնը լրագրողներին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ պետական ​​այցի ժամանակ։

«Նա դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»,- ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր ամերիկյան ազգին ուղղված իր ուղերձի ժամանակ։

ԱՄՆ նախագահը կատակել էր, որ Մակրոնի կինը «նրա հետ չափազանց վատ է վարվում», ու հիշեցրել էր ապտակը, որը Ֆրանսիայի առաջնորդը ստացել էր Բրիջիտից։

Blog Image

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականների հետ գաղտնի քննարկում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդին պաշտոնից ազատելու հնարավորությունը, հաղորդել է բրիտանական «The Guardian» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ ամերիկացի առաջնորդը դժգոհություն է հայտնել Գաբարդի կողմից ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթին փաստացի աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ, որը մարտին հրապարակավ հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ ի պատասխան ԱՄՆ կառավարության կողմից Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշման։

Թերթի աղբյուրների համաձայն՝ Թրամփի կասկածները Գաբարդի վերաբերյալ առաջացել են անցյալ ամիս Կոնգրեսի լսումներում նրա տված ցուցմունքից հետո, որտեղ նա հրաժարվել էր դատապարտել Քենթի դիրքորոշումը։ Իր բացման խոսքում նա ասել էր, որ Թեհրանը որևէ փորձ չի ձեռնարկել ուրանի հարստացումը վերսկսելու համար՝ 2025 թվականի հունիսի 22-ին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածներից հետո։

Չնայած լարվածությանը, Գաբարդի հրաժարականի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, քանի որ խորհրդականները զգուշացնում են ԱՄՆ նախագահին նման բարձրաստիճան պաշտոնում թափուր աշխատատեղ չստեղծել առանց պատրաստի իրավահաջորդի: Այնուամենայնիվ, Թրամփի հետ այս քննարկումները վատ նշան են Գաբարդի համար, հաշվի առնելով, որ նա սովորաբար սկսում է խորհրդակցել իր օգնականների հետ հենց այն ժամանակ, երբ «լրջորեն մտածում է կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին»:

Blog Image

Leave a Comment