Նման վարքն անթույլատրելի է․ Սկալոնին զգուշացրել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ չի հանդուրժի իր գլխավորած թիմի ֆուտբոլիստների թուլացումն ու ավելորդ ինքնավստահությունը։

Զամբիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումից հետո, որում աշխարհի չոմպիոնները վստահ հաղթանակ են տարել 5-0 հաշվով, գլխավոր մարզիչը կրկին հիշեցրել է ճիշտ տրամադրվածության և կենտրոնացվածության կարևորության մասին։

«Կան ֆուտբոլիստներ, որոնք շատ բան են տվել մեզ, սակայն նրանք պետք է շարունակեն նույն ոգով։ Հավաքականի մարզաշապիկը կրելու համար պահանջվում է հարյուր տոկոսանոց պատրաստվածություն։ Այստեղ չես կարող թուլանալ և մտածել, որ հիմնական կազմում տեղդ արդեն երաշխավորված է։ Այն, ինչ տեղի ունեցավ Մավրիտանիայի թիմի դեմ խաղում, այլևս երբեք չպետք է կրկնվի։ Կարող ես խաղալ լավ կամ վատ, դա ֆուտբոլ է, բայց որոշակի երևույթներ պարզապես անթույլատրելի են։ Տղաները զրուցել են միմյանց հետ և ամեն ինչ հասկացել են։ Այսօրվա մեր ցուցադրած խաղն ինձ լիովին գոհացրեց», – Սկալոնիի խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունում արգենտինացիներն ընդգրկված են J խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի հավաքականները։

Leave a Comment