Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Խորվաթիայի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո կատակել է Լուկա Մոդրիչի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նա բրազիլական արմատներ չունի։
Հիշեցնենք, որ ընկերական խաղում բրազիլացիները 3:1 հաշվով առավելության են հասել խորվաթների նկատմամբ: Հանդիպման ավարտից հետո իտալացի մասնագետը կատակով խոսել է ԱԱ-2026-ից առաջ Մոդրիչին հպատակագրելու հնարավորության մասին:
Անչելոտին, ով երկար տարիներ խորվաթ կիսապաշտպանի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում», գրկել է Լուկային ու ծիծաղելով հարցրել. «Դու բրազիլացի պապիկ չունե՞ս»։
Հիշեցնենք, որ 40-ամյա Մոդրիչը Մադրիդում անցկացրած 13 մրցաշրջանից հետո՝ 2025 թվականի ամռանը, տեղափոխվել է Իտալիա և այժմ հանդես է գալիս «Միլանի» կազմում։