Քննարկվել է ԵԱՏՄ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի նախապատրաստման աշխատանքը


Տնտեսություն


Տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Միության երկրների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքները:

Քննարկվել է նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր ծրագրի իրականացումը, մասնավորապես հավանության են արժանացել դրանց զարգացման նպատակային ցուցանիշները և եվրասիական տրանսպորտային միջանցքների անձնագրերը:

Բացի այդ, քննարկվել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում ենթակառուցվածքային նախագծերի նախապատրաստման աշխատանքները, որոնք կարելի է իրականացնել երրորդ երկրների հետ համատեղ:

Թվային օրակարգի համատեքստում քննարկվել են տրանսպորտում թվայնացման, ԵԱՏՄ արտաքին սահմանին ավտոմոբիլային վերահսկողության տեղեկատվական ապահովման և այլ հարցեր:


Leave a Comment