Հայաստանի հետ սահմանների բացումը կլինի տարածաշրջանում խաղաղության գործընթացի ամենանշանակալի արդյունքներից մեկը. Յըլմազ




1lurer.am  Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ադրբեջանում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։


 


Թուրքիայի փոխնախագահը նաև հարցազրույց է տվել APA լրատվական գործակալությանը: Յըլմազի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը կլինի տարածաշրջանում ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացների ամենանշանակալի արդյունքներից մեկը։


 


«Սա իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը և կամրապնդի կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակել է պաշտոնյան:


 


 


Leave a Comment