Իրանը պատասխանել է Թրամփի սպառնալիքին՝ երկիրը քարե դար վերադարձնելու մասին

Իրանի ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին ԱՄՆ-ի հայտարարությունները Իրանը քարե դար վերադարձնելու ծրագրերի մասին անվանել է «Հոլիվուդյան պատրանքներ»։

«Դուք եք ձեր զինվորականներին գերեզման քշում, այլ ոչ թե Իրանը, որը դուք ցանկանում եք վերադարձնել քարե դար։ Ձեր հոլիվուդյան պատրանքները այնքան են աղավաղել ձեր մտածողությունը, որ դուք՝ 250-ամյա չնչին պատմությամբ, սպառնում եք այն քաղաքակրթությանը, որը ավելի քան 6000 տարեկան է», – գրել է Մուսավին X սոցիալական ցանցում։

Նախօրեին՝ ամերիկացիներին ուղղված իր ուղերձի ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները հզոր հարվածներ կհասցնի Իրանին և երկիրը կվերադարձնի քարե դար։

Leave a Comment