Ապրիլյան պատերազմի ընթացքում Քոչարյանը միակն էր, ով նույնիսկ չէր զանգել Սերժ Սարգսյանին



Ապրիլյան պատերազմից տաս տարի է անցել: Շատ դրվագներ են այս տաս տարվա ընթացքում վերաիմաստավորվել, բայց չգիտես ինչու գործող անձինք դեռ անդրադարձ չեն կատարել Ռոբերտ Քոչարյանի պահվածքին պատերազմի ընթացքում և դրանից հետո…

Օրինակ` Տեր-Պետրոսյանը մեկնեց Ստեփանակերտ (20 տարվա մեջ առաջին անգամ), իսկ Քոչարյանը միակն էր այդ էշելոնից, ով նույնիսկ չէր զանգել Սերժ Սարգսյանին: Բուն պատերազմի օրերին իր մանկլավիկները ակտիվորեն տարածում էին պարտվողական թեզերը և ադրբեջանական ապատեղեկատվությունը:

Ալենը Սիմոնյանը, ով այդ ժամանակ հրապարակավ (կամեռայի առաջ) պնդում էր, որ Թավադյան Արմենի սանիկ լինելն ու Սեդրակ Քոչարյանի հետ ընկերությունն իր «հացն է» (ցիտում եմ բառացի), հիմա ստեղ ընդեղ իմ ու իր հուզումնառատ շփման մասին ստեր է հորինում, բայց չի ասում, որն էր իր` առաջին դաստիարակչական ապտակի պատճառը: «Astvac im mincev erb» վերնագրով ապատեղեկատվություն տարածելն էր ապրիլի 2-ին: Էլ չասեմ` ինչեր էին անում Քոչարյանի կողմից ստեղծված և իշխանության հիմքերն ամեն օր քանդելուն միտված հայտնի 3 կայքերը:

Իսկ հետո եղավ Սովետաշենի զորամասը գրավելու Ծռերի առաջին ու տապալված փորձը: Հետո եղավ ՊՊԾ-ն… ու բոլոր հիշյալները լծված էին աշխատանքի, որի արդյունքում Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ…

Բա, Վիկտոր ջան՝ ոչինչ մոռացված չէ, ոչինչ և ոչմեկ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment