Դատարանը փոխել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։
Դատավորը զգուշացրել է, որ Սաղաթելյանի նկատմամբ խոսքի ու հաղորդակցության սահմանափակում կկիրառվի։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանը հունվարի 23-ին ավելի քան 15 օր հացադուլ էր հայտարարել, ավելի ուշ դադարեցրել այն։
Փետրվարի 19-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքի։ Մարտի 24-ին Առաջին ատյանի դատարանը Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել էր վարչական հսկողության։
