
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի՝ իր մասին մեկնաբանությունները «՛ոչ նրբանկատ էին, ո՛չ էլ համապատասխան ընդունված չափանիշներին», հայտնում է The Guardian-ը։
Հարավային Կորեա ժամանելով՝ Մակրոնը հստակ արտահայտել է իր դժգոհությունը Թրամփի մեկնաբանությունների վերաբերյալ, որոնք կարճ ժամանակով հայտնվել էին Սպիտակ տան YouTube-ի ալիքում, այնուհետև հեռացվել։
«Ես չեմ պատրաստվում պատասխանել այդ մեկնաբանություններին. դրանք արժանի չեն պատասխանի», – լրագրողներին ասել է Մակրոնը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել էր Էմանուել Մակրոնին, նշելով թե նա դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից, նկատի ունենալով 2025 թվականի մայիսին տարածված տեսանյութը, որտեղ թվում էր թե Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը հարվածում է նրան։