«Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը կփոխանցվի հատուկ ավանդային հաշվի

«Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը կփոխանցվի հատուկ ավանդային հաշվի

«Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը կփոխանցվի հատուկ ավանդային հաշվի


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։


Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ.-ի մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։


Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։


Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։


Նշվում է, որ արդյունքում կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։


 


Leave a Comment