Երևանում Իսակովի պողոտայում խոտածածկույթ է այրվում

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում ապրիլի 2-ին ժամը 13։50–ի սահմանում հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Leave a Comment